Տնտեսություն 17:40 26/08/2022 Հայաստան

Բաբկեն Պիպոյան. Սուրմալուի պայթյունի հետ կապված դատախազության հայտարարությունները պետք է լինեն ոչ թե բարոյախրատական հարթության մեջ, այլ՝ քրեաիրավական

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը պետական, տեսչական մարմինների անգործության հետևանք է եղել։ Panorama.am-ի հետ զրույցում նման պնդում արեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ վկայակոչելով գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը։ 

«Անխոս այպես է։ Դատախազության հաղորդագրությունը եկավ ու փարատեց այն մարդկանց կասկածները, որոնք անվստահություն ունեին այն հայտարարությունների ու գնահատականների նկատմամբ, որոնք տալիս էին հենց առաջին օրը։ Ինչո՞ւ։ Տեսչական մարմինը կարգադրագիր է տալիս խախտումների վերացման համար ու սահմանում խելամիտ ժամկետ, որը նախատեսված է օրենքով։ Որից հետո նոր ստուգումով պետք է նայել, թե կարգադրագրի պահանջները կատարվա՞ծ են, թե՞ ոչ։  Բայց փաստացի, տեսչական մարմինը չի գնացել՝ տեսնելու այդ խնդիրները վերացվե՞լ են, թե՞ ոչ։ Սա նշանակում է, որ օրինախախտ տնտեսվարողի հետ համարժեք օրինախախտություն սկսումէ  կատարել այն մարդը, ինստիտուտն ու ինստիտուտները, որոնք վճարվում են մեր հարկերից»,-մանրամասնեց Բաբկեն Պիպոյանը։

ՀԿ նախագահի խոսքով, տեղի ունեցածում մեկ աշխատակցի կամ մեկ ինստիտուտի մոտեցումը չէ, այլ տեսչական մարմինների աշխատանքի փիլիսոփայությունն է, մեթոդաբանությունը, որ ինչ-որ մեկը կարող է իրավունք ունենալ չգնալ ու չստուգել խախտումների վերացված լինել կամ չլինելը։

Հիշեցնենք, որ դատախազությունը հատնել էր. «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը դեռևս 2021 թվականին հանձնարարել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում:

Ստուգման արդյունքներով օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ, և արձանագրվել դրանց վերացման ժամկետները։  Նախաքննության ընթացքում քննիչի համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել»։

«Չկա մեթոդաբանություն, չկան ուղեցույցներ, ավելին ասեմ, այս մարմինն ունի կառավարման խորհուրդ, որը նախորդ տարվա պլանի կատարումն ու աշխատանքային գործունեությունը համարել է բավարար։ Ավելին ասեմ, պայթյունին հաջոդել է կառավարության նիստ, որի ընթացքում հնչել է ամեն ինչ, բացի նրանից, որ կառավարությունն ուզում է հասկանալ, թե ինչպես կանխարգելի նման խնդիրները տեսչական համակարգում, քանի որ մենք մի օր ունենում ենք սպիրտից թունավորում, Սուրմալուի պայթյուն, իսկ դրան ց մասին հիշում ենք միայն ողբերգության օրը։ Պետությունը, պետական ապարատը չի ցանկանում իրեն տեսնել մեղավորների շարքում»,-շեշտեց Panorama.am-ի զրուցակիցը։

Որպես ասվածի հիմնավորում նա վկայակոչեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնոց Վահան Քերոբյանի հայտարարությունը, որ առևտրի կենտրոնի պայթյունից տուժած տնտեսվարողներին փոխհատուցում չի տրամադրվի։

«Սա նշանակում է խուսափել պատասխանատվությունից։ Անգամ այն պարագայում, երբ պետության չունի բացթողում, պետք է կանգնի իր հարկատուի կողքին։ Մինչդեռ այստեղ, երբ կա պետության մեղավորությունը, ասում են, որ բիզնեսի կողքին չեն կանգնում։ Ավելին, կառավարությունում չստեղծվեց աշխատանքային խումբ, որը կհասկանար համակարգային բացերը՝ մեթոդաբանության, փիլիսոփայության, ռազմավարության մշակողներից մինչև կատարողականների ապահովողներ, պետք է ծառայողական քննություն իրականացվեր ոչ թե մեղավորներին պատժելու, այլ խնդիրները հասկանալու ու լուծում տալու համար։ Մինչդեռ կառավարությունը շրջանցում է պրոբլեմը, ավելին, օրեր անց չեն էլ ուզում դիտարկել եղած բացթողումները»,-նշեց նա։

Պիպոյանը, գնահատելով պայթյունի վայրում կամավորների աշխատանքը, ընդգծեց, որ նրանց պատշաճ օգնություն, աջակցություն չի ցուցաբերվել, աշխատանքի կազմակերպում չի եղել,  ինչը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ։ Միաժամանակ դեպքի վայրում չեն եղել առողջապահության, էկոնոմիկայի նախարարները։

«Մինչև այսօր էլ քննարկում են ոչինչ չանելու հարցը։ Մինչև հիմա չկա գնահատական, թե «Սուրմալու»-ի դիմացի մայթին գործող տոնավաճառում անվտանգության կանոնները պատշաճ պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ»,-նշեց նա։

Նկատենք, որ Երևան քաղաքի դատախազը միջնորդագրերով առաջարկել է սեղմ ժամկետում քննարկել Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում և հատկապես այն առևտրի կենտրոններում, որոնք վերակառուցված են նախկինում այլ նպատակային նշանակությամբ կառուցված շենքերի հիման վրա, ստուգումներ իրականացնելու, հանրապետության ամբողջ տարածքում գործող առևտրի սրահներում և մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում հրագործական արտադրատեսակների վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից ԱԻՆ նախարարի 2015 թվականի հրամանի պահանջների կատարման հարցը։

Պիպոյանն ընդգծեց՝ խնդրին սիրողական մոտեցում չի կարելի ցուցաբերել, հակառակ դեպքում բիզնես ոլորտում կլինի կոլապս, դրա համար անհրաժեշտ է ռիսկերի գնահատում, աշխատանքների ճիշտ կազմակերպում ու հերթականություն, դրանք ապահովող օպերատիվ խմբերի ստեղծում, որպեսզի աշխատանքն ինտենսիվ կատարվի։

«Մինչդեռ կառավարության նիստում ողբերգական դեպքից հետո չի հնչել  մի պարզ միտք՝ եկեք հասկանանք մեր մեղավորությունը, ի՞նչն ենք սխալ արել։ Տեղի է ունեցել ողբերգություն, դրանից հետո առնվազն հրապարակային հայտարարություն՝ թե ո՞րն է մեր սխալը չի եղել»,-ընդգծեց ՀԿ նախագահը։

Անդրադառնալով դատախազության տարածած հաղորդագրության՝ տեսչական մարմնի աշխատանքի վերաբերյալ հատվածին, ապա Պիպոյանն ասաց.

«Դատախազության հայտարարությունները ավելի շատ պետք է լինեն ոչ թե բարոյախրատական հարթության մեջ, այլ քրեաիրավական։ Ես դատախազությունից ակնկալում էի ու շարունակում եմ ակնկալել այս դեպքի հետ կապված քրեաիրավական գնահատական, ոչ թե բարոյախրատական։ Սատախազությունը հարցը պետք է դիտարկի քրեաիրավական հարթության մեջ  ու հաղորդակցությունն ապահովի այդ ժամանակ։ Ու պետք չէ մեղքը բարդել մեկ տեսուչի կամ մեկ մարմնի ղեկավարի վրա, պետք է արվի համակարգային վերլուծություն բացթողումների վերաբերյալ, մինչդեռ դրա մասին խոսք չկա»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում հղի կին ու երեխա։ Մեկ մարդ համարվում է անհետ կորած։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 2-ը դեռևս շարունակում է բուժում ստանալ։

Հրդեհից և պայթյունից հետո փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, որից 10-ը՝ ողջ։

Այսօր դատախազությունից հայտնեցին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ ձերբակալվել է: Անուններ չեն հրապարակվել։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}