«Էներգոատոմը» հայտարարել է, Զապորոժիեի ԱԷԿ-ն անջատվել է էլեկտրացանցից
ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ-ի բոլոր էներգաբլոկներն անջատված են ցանցից։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Էներգոատոմ»-ին։
«2022 թվականի օգոստոսի 26-ի ժամը 09:00-ի դրությամբ Զապորոժիեի ԱԷԿ-ի բոլոր էներգաբլոկներն անջատվել են էլեկտրացանցից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Առաջիկա օրերին ԱԷԿ-ում սպասվում է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը՝ կազմակերպության տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ:
Նշենք, որ ռուս-ուկրաինական համակարտության ժամանակ Զապորոժիեի ԱԷԿ-ն անցել է ռուս զինվորականների պահպանության ներքո։ Տևական ժամանակ ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում են Էներգոդարը և Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը, որից հետո ԱԷԿ-ի պաշտպանության համակարգն ուժեղացվել է։
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ Կիևի գործողությունների պատճառով Զապորոժիեի ատոմակայանում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, ինչպիսին տեղի ունեցավ Չեռնոբիլում և Ֆուկուսիմայում։
Հարակից հրապարակումներ`
- Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտարարել են ԱԷԿ-ի պաշտպանության համակարգի ուժեղացման մասին
- ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Կիևի՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը Զապորոժիեի ԱԷԿ խափանելու տենդագին փորձերի մասին
- Զապորոժիեի ԱԷԿ-ի վթարի դեպքում կտուժեն նաև Լեհաստանը, Գերմանիան և Սլովակիան. ՌԴ ՊՆ
- Զապորոժիեի ԱԷԿ-ում կարող է Չեռնոբիլի հետ համեմատելի աղետ տեղի ունենալ. դիվանագետ
- Զապորոժիեի ավելի քան 30 հազար բնակիչ ցանկանում է ռուսական անձնագիր ստանալ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները