20-րդ օլիմպիական խաղերի պատմությունը
ՀԱՕԿ-ը գրում է․
«Օգոստոսի 26-ին Գերմանիայի Մյունխենում մեկնարկել է ամառային 20-րդ օլիմպիական խաղերը: Մարզահանդեսին մասնակցել են 121 երկրի 7170 / 6075 տղամարդ, 1095 կին / մարզիկ-մարզուհիներ:
23 մարզաձևերում խաղարկվել է մեդալների 195 հավաքածու: Գրանցվել է 100 օլիմպիական և 46 համաշխարհային ռեկորդ:
Սովետական մարզիկներին տրվել էր բարդ խնդիր.մինչև ԽՍՀՄ 50-ամյակը նվաճել 50 ոսկե մեդալ և մրցանակների քանակով գերազանցել ԱՄՆ-ին:
Առաջադրանքը կատարվել է, քանզի ոչ պաշտոնական հաշվարկով առաջին տեղը գրավել է ԽՍՀՄ հավաքականը՝ 99 մեդալ / 50 ոսկե, 27 արծաթե և 22 բրոնզե /: Հաջորդ երկու տեղերը զբաղեցրել են ԱՄՆ –ի ՝ 94 / 33 , 31 , 30 / և ԳԴՀ-ի ՝ 66 / 20, 23, 23 / պատվիրակները:
Խաղերի մեկնարկից առաջ զգալի միջոցներ են ներդրվել Մյունխենի բարեկարգման համար։ Կառուցվել է մետրո, ամբողջությամբ վերակառուցվել է քաղաքի կենտրոնը, ճանապարհային ցանցը: Օլիմպիական գյուղը ստեղծվել է 10-15 հազար բնակչի համար, օլիմպիական մարզադաշտը ՝ 80 հազար լողավազանը՝ 10 հազար, հեծանվահրապարակը՝ 13 հազար նստելատեղերով և այլն:
Մյունխենի բոլոր օլիմպիական մրցավայրերը հագեցած են եղել այն ժամանակի տեղեկատվական միջոցներով ( ցուցատախտակներ, էլեկտրոնային համակարգիչներ, լազերային ճառագայթով չափիչ սարքեր, տեղեկագրերի պատճենահանման սարքավորումներ և այլն): Դրանք տեղադրված են եղել բառացիորեն բոլոր մարզական հարթակներում:
Մրցումների ընթացքին ամբողջ աշխարհում հետևել է ավելի քան մեկ միլիարդ մարզասեր հեռուստադիտող:
Մարզասերների հիշողությունում դեռ թարմ է բասկետբոլի մրցաշարի եզրափակիչը: Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի հավաքականը չկարողացավ նվաճել ոսկե մեդալներ:
Դրամատիկ խաղում ամերիկացիները պարտվեցին ԽՍՀՄ թիմին (50 : 51): Հանդիպման ավարտից երեք վայրկյան առաջ ամերիկացիները առաջ էին 50:49 հաշվով։ Մոդեստաս Պաուլաուսկասը գնդակը խաղի մեջ մտցրեց վերջնագծի հետևից և անմիջապես հնչեց եզրափակիչ սուլոցը:
Ամերիկացիները սկսեցին տոնել հաղթանակը, սակայն խորհրդային ներկայացուցիչները մատնանշեցին կանոնների խախտում. ժամանակի հաշվիչը պետք է միանա ոչ թե փոխանցման, այլ ընդունման պահին։
Մրցավարներն ընդունեցին սխալը և ԽՍՀՄ թիմին թույլ տվեցին կրկնել գնդակի նետումը։ Իվան Եդեշկոն դաշտի ամբողջ երկայնքով գնդակը հասցեագրեց Ալեքսանդր Բելովին: Սովետական թիմի կենտրոնականը չվրիպեց և ԽՍՀՄ թիմը հաղթեց 51։50 հաշվով ու հռչակվեց խաղերի չեմպիոն, իսկ ԱՄՆ-ի հավաքականը առաջին անգամ պարտվեց օլիմպիական խաղերում: Ի դեպ, այդ հանդիպման առաջին մրցավարը բուլղարահայ Արթենիկ Արաբաջյանն էր»: