ԵՊՀ-ում տեղի ունեցավ ECER 2022 համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը
ԵՊՀ հանդիսությունների դահլիճում այսօր մի հարկի տակ էին հավաքվել ավելի քան հինգ տասնյակ երկրներից ժամանած կրթական սկսնակ ու փորձառու հետազոտողներ։
Հանդիսավոր միջոցառմամբ տրվեց 40 բաժանմունքներում աշխատաժողովների, պլենար քննարկումների, միջսերնդային հանդիպումների, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատման փակ նախաձեռնությունների մեկնարկը։
ECER 2022 համաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պատմական որակեց միջոցառումը, կարևորեց այն, որ COVID-19-ից հետո համաժողովն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում:
ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, մ.գ.դ., պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն ընդգծեց՝ արդի քաղաքակրթությունը մեծ պահանջներ է դնում կրթական գործունեության նկատմամբ՝ զարգացնելու մասնագիտական ներուժը, ակտիվորեն օգտագործելու նորագույն տեխնոլոգիաները, բարելավելու կրթության որակը, այն դարձնելու առավել մրցակցային ու գրավիչ։
Պրոֆեսորը մեջբերեց հայտնի մանկավարժի խոսքերը. «Կրթութունը փոխում է մարդկանց, իսկ մարդիկ՝ աշխարհը», ապա կարևորեց աշխարհը փոխելու ուղղությամբ համատեղ ջանքերը, հետազոտությունները, քննարկումները։
«Նման համաժողովները շատ կարևոր են, քանի որ մի հակի տակ են հավաքում տարբեր երկրների մասնագետներ՝ քննարկելու, վերլուծելու առկա խնդիրները, լսելու ու փոխանակելու կարծիքներ խնդիրների լուծման վերաբերյալ, օգնելու միմյանց՝ զարգացնելու կրթությունը։ Հայաստանում կրթության բարելավման, այն միջազգային կրթական չափանիշներին համապատասխանեցնելու և ավելի մրցունակ ու գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է ներգրավված լինել նմանատիպ համաժողովներում»,-ասաց նա։
EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, խոսելով Հայաստանում, մասնավորապես Երևանի պետական համալսարանում համաժողովի անցկացման մասին, նշեց, որ Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան նպատակային է համարում բարձրագույն ուսումնական հաստատություններում համաժողովի անցկացումը, քանի որ դեռևս բուհից է ձևավորվում կրթական հետազոտական հանրույթ, ինչը կենսական նշանակություն ունի:
«EERA-ի համար կարևոր է լինել Երևանի պետական համալսարանի նման կրթական հաստատությունում, քանի որ մենք նպատակ ունենք սովորելու ձեզանից, հասկանալու, թե ինչ տրամաբանությամբ է գործում հայկական կրթական համակարգը և դիտարկելու դա եվրոպական տեսանկյունից: Կարող ենք ասել, որ սա երկխոսություն է EERA-ի 42 ասոցիացիաների և հայկական հետազոտական համայնքի միջև: Մենք ստեղծում ենք նոր գաղափարներ և մարտահրավերներին դիմակայելու նոր ուղիներ»,- հավելել է EERA-ի նախագահը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել ECER 2022-ի՝ սկսնակ հետազոտողների գիտաժողովի բացման արարողությունը։
Panorama.am-ը զրուցել է համաժողովի՝ Ֆինլանդիայից, Գերմանիայից, Նիգերիայից, Ղազախստանից, Իտալիայից ժամանած մասնակիցների հետ նրանց զեկույցների թեմաների, կրթական խնդիրների մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին