«Ժողովուրդ». Հայկ Մարությանը իր մոնոներկայացման ժամանակ օգտագործելու է Փաշինյանի՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանն առաջիկայում նոր շոու կմատուցի մարդականց:
Մամուլում ավելի վաղ էր տեղեկություն տարածվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի սիրելին պատրաստվում է մոնոներկայացմամբ (Stand Up) հանդես գալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներկայացման ժամանակ Հայկ Մարությանը օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրությունները (voice message):
«Այդ հաղորդագրություններում այնպիսի դրվագներ կան, որտեղ Մարությանին կառավարվական կաբինետից հրահանգ կամ ոոշումներ են իջեցվում, թե այս կամ այն հարցի հետ ինչպես վարվի, կամ ինչ ելույթ ունենա. դրանք կհնչեն դահլիճում»,- ասաց մեր զրուցակիցը: Մարությանի կարծիքը, իհարկե, նույնպես փորձեցինք լսել, բայց իր գրասենյակի հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ տեղեկատվություն ստանալու մեր հարցմանն այդպես էլ պատասխան չեղավ:
«Ժողովուրդ» օարթերթը տեղեկացավ, որ Մարությանի այս՝ «ձայնային հաղորդագրություններով» իշխանավորների երեսը պատռելու մտադրության մասին գործադրի անդամներին շշուկներ են հասել, ինչից հետո նրանք նախկին քաղաքապետին լռեցնելու ազդակներ են հղում:
Ու բնավ պատահական չէ, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրերս քաղաքապետարանի մասով «աղմկոտ» բացահայտումներ է արել: Խոսքն, ի դեպ, Հայկ Մարությանի կառավարման՝ 2018-ից ի վեր ընկած ժամանակահատվածի մասին է: Ըստ այդմ՝ քաղաքապետարանում 8.5 մլրդի խախտումներ են հայտնաբերվել, ինչպես նաև մայրաքաղաքը զրկվել է ավելի քան 6 մլրդ դրամի հավելյալ եկամուտ ունենալուց:
Ընտրություններից մեկ տարի առաջ երբեմնի սիրելի «սուպերքաղաքապետին» ՔՊ-ն սկսել է հարվածել, որի կառավարման շրջանում մայրաքաղաքի և որևէ մի ոլորտում դրական շոշափելի տեղաշարժ այդպես էլ չգրանցվեց: Չի բացառվում՝ վերջին պահին նա այդ ձայնային հաղորդագրությունները չօգտագործի՝ հաշվի առնելով իր շուրջ սեղմվող օղակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան