Ահռելի չափսերի նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում
ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պարբերաբար կատարվում են բարդ և եզակի վիրահատություններ:
65 տարեկան տիկին Սիլվան Ոռուցքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել գրեթե անգիտակից վիճակում: Հետազոտությունների արդյունքում հայտաբերվել է գլխուղեղի առաջային գանգափոսի նորագոյացություն՝ մենինգիոմա:
Կենտրոի հասարակայնության հետ կապերի և զարգացման բաժնի փոխանցմամբ, նորագոյացության չափսերը կազմել են 7x8սմ: Այս տեսակի նորագոյացությունը քիչ հանդիպող է, և դրա հեռացումը աշխարհում ամենաբարդ վիրահատություններից մեկն է:
Կատարվել է ճակատային շրջանի տրեպանացիա՝ ուռուցքի հեռացումով: Շուրջ 3.5 ժամ տևած վիրահատությունից հետո հիվանդի վիճակը լավ է, այժմ գտնվում է ռեաբիլիտացիոն շրջանում:
Վիրահատությունը կատարել են Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի ղեկավար Լևոն Հարությունյանը, նեյրովիրաբույժ Ռուբեն Հարությունյանը, անեսթեզիոլոգ՝ Արշակ Հարությունյան:
Ժպտերես Սիլվան ասում է՝ երկրորդ կյանք է ստացել: Մետրոպոլիտենի բացումից ի վեր աշխատել է մինչև թոշակի անցնելը: Կենտրոնից դուրս գրվելուց հետո գնալու է վաստակած հանգիստը վայելելու: