Պետք է վերջ դնել այս վիճակին, այս չդադարող ստորացմանն ու նվաստացմանը. Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Արդեն անտանելի է դառնում. ամենուրեք հուսահատություն ու հիասթափություն է տիրում, նեգատիվի տարափը խեղդամահ է անում մի ամբողջ ազգ ու պետություն:
Վիճակն իրականում օրհասական է, համընդհանուր ապաթիան ու անտարբերությունը պատել է բոլորին և հատում է թույլատրելիության բոլոր սահմանները:
Խրվելով անցյալի մութ էջերը քրքրելու ու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու անիամստ հորձանուտի մեջ, մենք կործանում ենք մեր երեխաների ապագան, կտրում նրանց իրենց հայրենքում ապրելու ու աշխատելու հավատի վերջին թելերը և նրանց ապագայի հայացքն ուղղում դեպի դուրս:
Եթե այսպես շարունակվի, մեծանալու է արտագաղթի ծավալները, դատարկվելու է մեր հայրենիքի վերջին կտորը, որն անխուսափելիորեն բնակեցվելու է քոչվոր ու բարբարոս ցեղերի կողմից:
Պետք է վերջ դնել այս վիճակին, այս չդադարող ստորացմանն ու նվաստացմանը:
Պետք է անհապաղ ձեռնամուխ լինել արժանապատիվ ապագայի նկատմամբ հավատի ու վստահության վերականգնմանը, համազգային երազանքների ու համապետական նպատակների ձևակերպմանը:
Պետք է րոպե առաջ դուրս պրծնել «բերմունդյան եռանկյունու» վերածված «նախկին-ներկա» կործանարար ու անբովանդակ դիսկուրսի ճիրաններից:
Պետք է մշակել ու կիրառական դաշտ բերել Հայաստանի ապագայի կոնցեպտը, պետական, տնտեսական ու հանրային կենսագործունեության ոլորտների բարեփոխման ու արդիականացման ռազմավարություններ, հայեցակարգեր ու ծրագրեր:
Յուրաքանչյուր Հայ մարդ իրավունք ունի իմանալ, թե ինչպես է փոխվելու իր կյանքը, ինչպես է բարելավվելու իր անվտանգությունն ու բարեկեցությունը:
Գոյության սպառնալիքի պարագայում քաղաքական բանաձևերը կենսունակ չեն, քանի որ խնդիրը վերքաղաքական ու վերկուսակցական է, հետևաբար այն պետք է լուծվի վերկուսակցական ու վերքաղաքական հարթության վրա:
Հ.Գ. Ավելի կոնկրետ անելիքների մասին կխոսեմ առաջիկա օրերի ընթացքում:
Հանկարծ դուներդ չգցեք, մենք շատ ավելի ծանր վիճակում ենք եղել, բայց գտել ենք ուժ վերականգնվելու և հաղթելու համար:
Դա կանենք ևս մեկ անգամ . . .»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան