Մենք Ուկրաինայի կողքին ենք. թուրքական «Baykar»-ը բացառել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարումը
Թուրքական «Բայքար» ընկերությունը հնարավոր չի համարում իր «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերը մատակարարել Ռուսաստանին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը BBC-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում։
«Մեզ համար փողը առաջնահերթություն չէ, փողը և նյութական ռեսուրսները երբեք չեն եղել նպատակ մեր բիզնեսում։ Ուկրաինայի հետ մեր բարեկամությունն ու համագործակցությունը երկար տարիներ շարունակվում է, հետևաբար, որքան էլ մեզ գումար առաջարկեն, ճիշտն ասած, այս իրավիճակում իրենց հանձնելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա՝ պատասխանելով Մոսկվային ԱԹՍ վաճառելու հնարավորության մասին հարցին։
Հալուք Բայրաքթարը հավելել է, որ իր ընկերությունը «ամբողջովին Ուկրաինայի կողքին է», և «ոչինչ չի ստվերի Ուկրաինայի հետ համագործակցությունը, անկախ նրանից, թե որքան գումար կառաջարկվի»։
Թուրքիան վերջին տարիներին սկսել է մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրություն ոչ միայն իր զինված ուժերի կարիքները հոգալու, այլև արտահանման համար։ Այս պահին թուրքական «Bayraktar TB-2» անօդաչու սարքերը շահագործում են արդեն վեց պետություն՝ Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան։ Այս տեսակի անօդաչու սարքերը օգտագործվել են Արցախում, Սիրիայում և Լիբիայում մարտական գործողություններում։
Նշենք, որ Bayraktar TB2 անօդաչուներն կիրառվել են Ադրբեջանի կողմից Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում: Թուրքիան մինչ պատերազմը Ադրբեջանին տասնյակ նման սարքեր է մատակարարել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան