Տնտեսություն 19:43 26/08/2022 Հայաստան

Եղեգնաձորի մի խումբ բնակիչներ պահանջում են առ ոչինչ համարել «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կազմած արձանագրությունը և վերականգնել իրենց խախտված իրավունքները

Եղեգնաձոր խոշորացված համայնքի մի խումբ բնակիչներ հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի մի խումբ բնակիչներ նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ բարձրաձայնելով իրենց ապրելու ու արարելու սահմանադրական իրավունքների խախտման մասին և պահանջելով առ ոչինչ համարել օգոստոսի 18-ին Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնած հանրային քննարկումից հետո կազմված ոչ իրավաչափ արձանագրությունը: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին և Եղեգնաձոր խոշորացված համայնքի համայնքապետ Դավիթ Հարությունյանին:

Նամակում նշված է. «2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի համայնքապետ Դավիթ Հարությունյանի կողմից հայտարարվել էր հանրային լսում՝ «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից Շրջակա միջավայրի նախարարության կողմից չհաստատված ՀՕ-110-Ն Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի պահանջներին հակասող հայտի քննարկում: Հանրային լսումը սկսեց 18:30-ին, համայնքապետարանի կողմից լիազորված փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, չներկայացնելով համայնքապետի կողմից լիազորագիր հանրային լսումը կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ, հայտարարեց. «Սուրմալուի աղետալի դեպքերի կապակցությամբ ՀՀ Կառավարությունը օգոստոսի 17-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է լռության և սգո օրեր: Հաշվի առնելով վերը նշվածը՝ հայտարարում եմ չեղարկել հանրային լսումը, ես չեմ կառավարելու, եթե դուք ցանկանում եք շարունակել հանրային լսումը, իմ փոխարեն թողնում եմ պարոն Օրդոյանին»,- չներկայացնելով Եղեգնաձորի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից գրավոր լիազորագիր, որից հետո պարոն Ավագյանը լքեց հանրային լսման տարածքը, քիչ անց հրապարակից հեռացավ նաև պարոն Օրդոյանը։

Հանրային լսումը կազմակերպելու ղեկավարի բացակայության պատճառով ամբոխը դարձավ անկառավարելի, հնչում էին վիրավորանքներ, համատարած աղմուկ:

Ելնելով իրավիճակից՝ մենք՝ բոլորս, հեռացանք տարածքից, մտածելով, որ օրենքով սահմանված կարգով կհայտարարվի նոր հանրային լսում: Օգոստոսի 19-ին տեղեկանում ենք, որ մեր կողմից տարածքը լքելուց հետո՝ ժամը 20:00-ի սահմաններում, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը մեզ անհասկանալի պատճառներով ճնշման տակ վերադարձել է և շարունակել է հանրային լսումը, որտեղ ներկա են եղել միայն հանքի շահագործմանը կողմ մարդիկ՝ թվով 100 հոգի, մի քանի լրագրողներ և ընդդիմադիր թիմից թվով 10 հոգի։ Մթության, խավարի մեջ, չպահպանելով հանրային միջոցառումներ անցկացնելու տարրական պայմաններ՝ մասնակիցների նստելու հնարավորություն, բարձրախոս, լուսավորություն, փոշու, աղմուկի, փոխադարձ վիրավորանքների, բացահայտ ճնշման պայմաններում անցկացրել են ոչ իրավաչափ հանրային լսում, ինքնուրույն կազմել են արձանագրություն, կատարելով կեղծ ստորագրահավաք, անընթեռնելի, կրկնվող անուներով, չներառելով ստորագրողների անձնական տվյալներ, որով հնարավոր չէ ճշտել ստորագրողների համայնքի բնակիչ լինելու փաստը։

Հարգելի պարոնայք, Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի խոշորացված համայնքի ղեկավարի անգործության և ոչ իրավաչափ գործողությունների, իրավապահ կառույցների ներկայացուցիչների իմացությամբ, զրկել են հանրության մի ստվար մասին ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, Միջազգային կոնվենցիաներով սահմանված մարդու իրավունքներից, այն է` նորմալ պայմաններում մասնակցել հանրային լսմանը, խոսքի ազատությանը, առաջարկություն ներկայացնել, կարծիք հայտնել, ստորագրել: Նման ձևով զրկել քաղաքացուն հանրային լսմանը մասնակցելու, իր սեփական կարծիքը չկարողանալով հայտնել, կարող է տեղի ունենալ անօրեն, մի խավար պետությունում, որտեղ չկան ապրելու տարրական պայմաններ։

Մենք գտնում ենք, որ այդ ամբողջը եղել է կազմակերպված սցենարով, ի սկզբանե, Եղեգնաձորի բարեկարգ ամֆիթատրոնի փոխարեն կազմակերպել հանրային լսում Գլաձորի մարզադաշտում, որտեղ չկա լուսավորություն, մասնակիցների նստելու հնարավորություն, փոշու, քամու, համատարած հակասանիտարական վիճակում, մթության մեջ, հեռախոսների լույսի, նկարահանող սարքերի լուսավորության տակ, բացահայտ ճնշումների, աղմուկի, վիրավորանքներ պայմաններում անցկացնել հանրային լսում, իրենց ոչ իրավաչափ գործողությունները վերահաստատելու համար (հիմք համացանցում հրապարակված բնապահպանների տեսաձայնագրությունները՝ «Կանաչ Հայաստան», «ԷկոԼուր» և այլք):

Եղեգնաձորի խոշորացված համայնքի բնակիչներս գտնում ենք, որ խախտվել է մեր ապրելու, արարելու Սահմանադրական իրավունքները, պահանջում ենք կատարել քննություն, առ ոչինչ համարել ոչ իրավաչափ արձանագրությունը, խստորեն պատժել անգործություն ցուցաբերած ոչ օրինապաշտ ղեկավարներին՝ վերականգնելով հասարակության ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքները։

Հարգանքով` Եղեգնաձոր խոշորացված համայնքի մի խումբ բնակիչներ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}