Էրդողանը դարձյալ սպառնում է Սիրիայի քրդերին ռազմական գործողությամբ
Թուրքիայի նախագահ Ջեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու ծրագրերի մասին, որոնց Անկարան ահաբեկչական է համարում: Էրմենիհաբերի փոխանցմամբ, այդ մասին նա հայտարարել է Մանազկերտի ճակատամարտի 951-րդ ամյակի տոնակատարության ժամանակ:
«Եվս մեկ անգամ հայտարարում եմ ամբողջ աշխարհին, որ մեր պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ապահովել մեր հարավային սահմանները 30 կիլոմետր խորությամբ միջանցքով։ Մենք կշարունակենք մեր գործողությունները՝ ըստ մեր երկրի անվտանգության առաջնահերթություններ։ Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ և ցանկացած տեղ կարող ենք գալ»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ արդեն երկու ամիս Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Սիրիայում գործողություն սկսելու մասին: Ավելի վաղ ԱՄՆ-ն, Ռուսաստանը դեմ էին արտահայտվել Սիրիայում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի ծրագրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան