«Հրապարակ». Փաշինյանի առաջին հրահանգներից մեկը եղել է. «Մացոյին ասեք՝ դիմում գրի, գնա»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իրավապահ համակարգին մոտ կանգնած անձը, լսելով, որ արդարադատության նախարարը դատավոր Մնացական Մարտիրոսյանի դեմ կարգապահական վարույթ է սկսել, որոշ մանրամասներ ներկայացրեց անցյալից։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրական դատավճիռը Մարտի 1-ի գործով կայացրել է հենց հայտնի Մացոն։ Երբ 2018-ին Փաշինյանը եկել է իշխանության, առաջին հրահանգներից մեկը եղել է. «Մացոյին ասեք՝ դիմում գրի, գնա»։ Հրահանգը պետք է փոխանցեր Կենտրոն դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով հետագայում դարձավ ԲԴԽ նախագահ։ Վարդազարյանը փորձել է պաշտպանել Մարտիրոսյանին և, որպես արգումենտ, շեշտել է, թե՝ շուտով դուք էլ եք գործեր ունենալու դատարաններում, ձեզ էլ են պետք գալու «Մացոյի նման» դատավորները։
Սակայն Փաշինյանը վճռական է եղել՝ ոչ, նման դատավորներ պետք չեն՝ մենք անկախ դատարաններ ենք ձևավորելու, զանգովի արդարադատությունը վերանալու է։ Մացոյի ճակատագիրն արդեն գրեթե որոշված է եղել, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանն ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին, և Փաշինյանը հասկացել է, որ իրոք՝ «Մացոյի նման դատավորներ» իրեն էլ են պետք, ու այլևս դիմում Մացոյից չեն պահանջել։
Ռուբեն Վարդազարյանը, բնականաբար, հերքեց այս տեղեկությունը, սակայն ասաց. «Խոսակցություն է գնացել էն դատավորների մասին, որոնց դատական ակտերի վերաբերյալ որոշում է կայացվել Եվրոպական դատարանի կողմից, այդ թվում՝ Մնացական Մարտիրոսյանի... Ես խորհուրդ եմ տվել վարչապետին...»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա