Մարիա Գևորգյան. հինգերորդ անընդմեջ հաղթանակ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Հինգերորդ անընդմեջ հաղթանակը իր հաշվին գրանցել է Մարիա Գևորգյանը: Վեցերորդ փուլում նրա առջև զենքերը վայր է դրել բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան, գրում է ՀԱՕԿ-ը։
Մարիան կես միավորով է ետ մնում մրցաշարի առաջատար՝ լեհաստանցի Մոնիկա Սոչկոյից:
4,5-ական միավոր ունեն Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը: Նրանցից մեկ միավոր պակաս ունեն Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը:
Նշենք, որ վեցերորդ փուլում մեր հավաքականի առաջատար, Եվորպայի գործող չեմպիոնուհի, շնորհալի Էլինա Դանիելյանը ձախողվել է և միավորը «նվիրել» է աղյուսակի առաջատարին: