Քաղաքական 11:53 26/08/2022 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Ունենալ կամք՝ վերանայելու բովանդակությունը

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Երկրի բոլոր առողջ անհատների, ուժերի առջև սուր խնդիր է դրված՝ ունենալ կամք և գիտակցում՝ վերանայելու կարևոր հարցերի շուրջ մոտեցումները՝ պայքարի բովանդակության, ձևակերպումների, արտաքին և ներքին նոր իրականության ընկալման։ Սկսում եմ հոդվածների համառոտ շարք՝ առաջարկելով վերանայել մի շարք քարացած պատկերացումներ։

Զգուշացեք, պետությունը փլվում է

Միայն վերջին օրերի իրադարձությունները հերիք են՝ հասկանալու, որ տեղի է ունենում պետության տեսանելի կազմաքանդում. քաղաքապետարանի զինված գրավում Մասիսում, Երևանի կենտրոնում խոշոր պայթյուն, միջպետական կարևորագույն ճանապարհի արգելափակում, հայկական բնակավայրերի տեղահանություն, Արցախի հետ կապի վտանգում, Չավուշօղլուի վերջնագիր, հակառակորդի տնտեսական- ռազմական- քաղաքական համակարգերի ինտենսիվ ձևավորում և այլն։
Գնում է պետականության փլուզման սուր պրոցես, որի և´ վերջնարդյունքն է վտանգավոր, և´ ընթացքը։ Ուղղակիորեն արդեն վտանգավոր է այստեղ ապրող ժողովրդի համար։

Առողջ ուժերի խնդիրը սա կանգնեցնելն է։ Պետք է ճիշտ ձևակերպենք խնդիրը։ Սա թույլ կտա դուրս գալ պատկերացումների փոքր դիապազոնից։

Որպես առաջին քայլ՝ պետք է ճիշտ պատկերացնել հիմնական դեմքերի-միավորների դերակատարումն այս պրոցեսում՝ հասկանալու համար մեր ռեսուրսը՝ պետության փլուզումը կանգնեցնելու համար։

Նիկոլ Փաշինյան

Կա տպավորություն, որ նա լուծում է մեկ խնդիր՝ տապալումներից տարանջատվել։ Ոչ թե փորձում է կանգնեցնել տապալումը, այլ՝ տարանջատվել, ինքն իրեն և հասարակությանն ապացուցել, որ դա իր մեղքով չէ, դա անխուսափելի էր, դա ուրիշների մեղքն է։ Կոպիտ ասած՝ նա գտվում է «միակ մեղավորի և միակ պատասխանատուի» ձևակերպման հոգեբանական ուժեղ ճնշման տակ։ Մարդկայնորեն ինչ-որ տեղ հասկանալի է, բայց պետության տեսանկյունից՝ ամենևին։

Իշխանություն

Կառավարության նիստերին արդեն բոլորը վարչապետին դիմում են «մեծարգո»-ով։ Սա տապալված աշխատանքին ուղիղ համեմատական պրոցես է։ Որքան տապալվի, այնքան «անձի պաշտամունքը» ավելի գռեհիկ է դառնալու։ Պետական համակարգի տարբեր օղակներ տապալում են ոլորտը, ու որպես փոխհատուցում՝ ավելի ինտենսիվ են Նիկոլ պաշտպանում, փլատակների տակ մարդկանց առկայության պայմաններում նախարարը զեկույցը սկսում է «մեծարգո»-ով։ Վաղը ավելի վատանա վիճակը, նախարարները և մյուս պաշտոնյաները Նիկոլի նկարը հյուսիսկորեական մոդելով պահելու են ծոցագրպանում՝ սրտին մոտիկ։ Սա պետական համակարգի ընդհանուր դեգրադացիայի դասական պատկեր է, աշխարհին վաղուց հայտնի։ Նրանք այդպես են պաշտպանվում տապալումներից։

Հասարակություն

Մարդիկ ենթագիտակցորեն զգում են վտանգը։ Երկրում ձևավորվում  է տագնապի, անկայունության, անհանգստության հարաճուն մթնոլորտ։ Կենցաղային վեճերից մինչև հրապարակային դրսևորումներ դա զգացվում է։ Նույն Մասիսի դեպքը. մարդիկ դարձել են խիստ ագրեսիվ, հաճախ անադեկվատ։ Սա շատ սպասելի և տրամաբանական հետևանք է այն ամենի, ինչը մեզ հետ տեղի է ունեցել.
- Երկու տարի է՝ մի ամբողջ ժողովրդի ստորացնում են։ Մարդիկ կարող են իբր թե չլսել Ալիևին, բայց հոգու խորքում բոլորը շատ լավ հասկանում են, որ պետությանը, իրենց, իրենց ընտանիքներին երկու տարի է՝ անարգել ու անպատասխան ստորացնում են։ Սպառնում ու նորից ստորացնում. ցանկացած նորմալ մարդ այս մթնոլորոտում կխելագարվի։
- 2018-ից ի վեր՝ երկրի առաջին դեմքի ելույթները հանրային սուր տագնապ են առաջացնում։ Ընդհանրապես իշխանության ղեկավարի խոսքը ներքին հանդարտության, զսպվածության, կայունության խնդիր պետք է լուծի։ Հայաստանում 2018-ից լրիվ հակառակն է՝ տագնապ, անկայունություն, նոր սպառնալիք, նոր ռիսկ, նոր անորոշություններ։ Ցանկացած հասարակություն այս պայմաններում կխելագարվի։
- Մենք մի պետություն ենք, որի նախագահը կարող է Աբու Դաբիի ռեյսով փախնել Լոնդոն ու միայն այնտեղից ասել, որ ինքն այլևս նախագահ չէ։ Ցանկացած նորմալ մարդ կմտածի, որ եթե նախագահն է փախչում երկրից, ուրեմն սա վտանգավոր երկիր է։ Իսկ հաջորդ նախագահն ընդհանրապես ձայն չի հանում, զրո։
- Հաճախ խոսվում է հասարակության ցածր որակների մասին՝ հասարակության, որը կարող է քեֆ անել սգի օրերին։ Բայց սա հետևանքն է. սա, բառիս բուն, իմաստով անտեր մնացած հասարակություն է, որի հետ ոչ ոք չի աշխատում։ Եթե վարչապետն իր ելույթներով ագրեսիա է տարածում, նախագահը փախչում է, թշնամին ամեն շաբաթ սպառնում է հարձակվել, կառավարությունը և ԱԺ հիշեցնում են անլուրջ պատանեկան խմբակներ, պարզ չէ՞, որ հասարակությունը կդեգրադացվի, կդադարի պետության հասարակություն լինել։ Դրա համար էլ դրսևորումներն այդպիսին են՝ կամ փլատակների ու ողբերգության պահին՝ ուրախ քեֆեր, կամ ֆուտբոլի խաղերի ժամանակ Աղավնոյի մասին ցուցապաստառով խաղադաշտ մտնելը։ Մենք դառնում ենք Գազայի սեկտոր՝ ամենօրյա պայթյուններ, մահեր, հուսահատությունից դրոշ այրել,  ֆուտբոլի խաղը կանգնեցնել, իսկ թշնամին երբ ուզում է՝ «հատուցում» օպերացիա է անում։ Փոխվի մթնոլորտը, լինի սոլիդ իշխանություն՝ հաշվված շաբաթների ընթացքում հասարակության որակը աչքիդ առաջ կփոխվի։ Նույնիսկ փոփոխության տեմպերից մենք կզարմանանք։

Ոչ իշխանական համակարգ.

Հայաստանում փոփոխությունների, պետության փլուզումը կանգնեցնելու հիմնական հնարավորությունը և ռեուրսն այստեղ է, բայց դրա համար պետք են էական բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ ոչ իշխանական համակարգերում։

Հանրային խոշոր շարժման բովանդակությունը պետք է փոխվի. դա դիմադրելը չէ, դա հակաթուրքականությունը չէ, դա նույնիսկ հականիկոլականությունը չէ։ Իրավիճակի խորքային գիտակցումը և պայքարի նոր փուլը դա են պահանջում։ Շարժման առանցքում պետք է լինի ա´յլ գաղափար, ա´յլ բովանդակային շեշտադրում։ Պետք է լինի պոզիտիվ. Հայաստանի հետպատերազմյան զարգացման նոր շարժում, նոր կոնսոլիդացիոն օրակարգով։ Ոչ թե դիմադրելու, այլ՝ առաջ գնալու բովանդակություն։
Պետության փլուզումը կանգնեցնելու և այստեղ ապրող ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու համար պետք է այդ ժողովրդին հեռանկար ցույց տալ։ Լուծումը հանրային լայն դաշտում է, նոր գաղափարների ու նոր ասելիքի, մարդկանց հետ խոսելու նոր մշակույթի։ Հակառակ դեպքում այս հասարակությունը գերի կլինի ոչ միայն իշխանությանը, իրավիճակին, այլև՝ ոչ իշխանական համակարգին։ Այս պայմաններում ակնկալել հասարակական դրական որակներ կամ պետական մտածողություն՝ անլուրջ է։
Նոր սոլիդ  հանրային  շարժումը, ճակատը թույլ կտան էապես մեծացնել կոնսոլիդացիոն ռեսուրսը, մեղմել ագրեսիայի մթնոլորտը, խոսել պետական համակարգի հետ, հասնել լուծումների։

Շարունակելի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}