Սպառողական գները Հայաստանում մեկ տարում աճել են 9.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.1%։ 2021թ-ի հուլիս ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 19.4%, իսկ հուլիսի ՏԱՑ-ը հունիսի նկատմամբ՝ 8.5%:
Վիճակագրության համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հուլիսին աճել է 7%-ով, իսկ 2021թ-ի հուլիսի համեմատ՝ 13.7%-ով:
Շինարարության ոլորտում այս տարվա յոթ ամիսներին արձանագրվել է 13.6%-ի աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 14.9%-ի աճ։
Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.5%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 27.5%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 8.3 %-ով, իսկ 2021 թ-ի հուլիսի համեմատ՝ 9.3%-ով։
Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում էլ այս տարվա յոթ ամիսներին նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ արձանագրվել է 47.7%-ի աճ, ընդ որում` արտահանումն ավելացել է 43.9%-ով, ներմուծումը՝ 50.1%-ով:
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ այլևս տվյալներ չի հրապարակում, մինչդեռ նախորդ տարիներին ամեն ամիս մակրոտնտեսական ցուցանիշներում այդ տվյալները ներառվում էին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան