Դոնալդ Թրամփի նախկին կնոջ՝ Իվանայի իրերն աղբարկղն են նետել նրա մահից 40 օր անց
Դոնալդ Թրամփի նախկին կնոջ՝ Իվանա Թրամփի հարազատները նրա անձնական իրերը աղբարկղն են նետել մահից վեց շաբաթ անց։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Իվանա Թրամփը մահացել է դժբախտ պատահարից։ Նյու Յորքի Բժշկական փորձաքննության գրասենյակի տվյալներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը սայթաքել և ընկել է աստիճաններից, ինչը հանգեցրել է մարմնի բութ վնասվածքներին, որոնք անհամատեղելի են կյանքի հետ։
Թրամփի նախկին կնոջ մահից 40 օր անց պարզվել է, որ նրա իրերը նետել են աղբարկղը, Իվանա Թրամփի ընտանիքին պատկանող տունը գտնվում է Վերին Իսթ Սայդում։ Ականատեսները հայտնել են, որ Դոնալդ Թրամփի նախկին կնոջ առանձնատան մերձակա տարածքից դուրս են եկել մի քանի հսկայական աղբատարներ՝ իրերով։
Իվանայի հուղարկավորությունը տեղի է ունեցել Նյու Յորքում հուլիսի 21-ին։ Հուղարկավորության արարողությանը մասնակցել է Դոնալդ Թրամփը, նրա կինը՝ Մելանյան, նրանց երեխաները և այլ հարազատներ։
Նախկին ֆոտոմոդելը ծնվել էր 1949 թվականին Չեխոսլովակիայում։ 1977-ին ամուսնացել է Դոնալդ Թրամփի հետ։ 1992-ին նրանք բաժանվել են։ Համատեղ ամուսնությունից զույգն ունի երկու որդի՝ Դոնալդն ու Էրիկը, և մեկ դուստր՝ Իվանկան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին