Վուչիչ. Յոթ երկիր հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ յոթ երկիր հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը։
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, Վուչիչն ասել է, կհրապարակի այդ երկրների անունները, եթե Կոսովոն շարունակի դիմել նոր միջազգային կառույցների անկախության ճանաչման, անդամակցության խնդրանքով։
«Այդ փաստաթղթերն իմ և ԱԳ նախարարի դարակներում են։ Մենք աշխատել ենք և հաջողակ ենք եղել, այդ փաստաթղթերի թիվն ավելացել է՝ չորսից հասնելով յոթի»,-ասել է նա՝ տեսաուղերձով դիմելով ժողովրդին։
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա մայիսի 12-ին Կոսովոն դիմել է ԵԽ-ին անդամակցության խնդրանքով։ Կոսովոյի անկախությունը ճանաչել է մոտ 100 երկիր, այդ թվում ԱՄՆ-ն ու ԵՄ անդամ երկրներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին