Անչափահասի հղիության դեպք Վրաստանում
Վրաստանի շրջաններից մեկում անչափահասի հղիության դեպք է գրանցվել։ Աղջիկը 15 տարեկան է, գտնվում է հղիության 7-րդ ամսում։
Փաստի առթիվ նշանակվել ու ընթանում է քննություն։
«Գրուզիա օնլայն»-ը գրում է, այս պահին հայտնի չէ, թե ինչ հոդվածով է հարուցվել քրգործը։ Գործում ներգրավված է նաև Սոցիալական ապահովման ծառայությունը։
Անչփահասների հղիությունը համարվում է գլոբալ պրոբլեմ, որը վերաբերում է ինչպես ցածր ու միջին, այնպես էլ բարձր եկամուտ ունեցող երկրներին։ Սակայն ողջ աշխարհում անչափահասների հղիություն գրանցվում է հատկապես աղքատ, կրթություն չունեցող և այլ խոցելի խմբերում։
ՄԱԿ-ի տվյալներով, ամեն տարի զարգացող երկրներում գրանցվում է 21 մլն հղիություն անչափահասների՝ 15-19 տարեկան աղջիկների շրջանում, որից 12 մլն-ն ավարտվում է ծննդաբերությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան