Տյումենում երեք դպրոցահասակ աղջիկների կողմից բռնաբարված տղամարդը ողջ է. Օմբուդսմեն
Տյումենում երեք դպրոցական աղջիկների կողմից բռնաբարված տղամարդու մահվան մասին լուրերը հերքել է շրջանի երեխաների իրավունքների հարցերով պաշտպան Անդրեյ Ստեպանովը։
«Փառք Աստծո, տղամարդը ողջ է։ Նրան ցուցաբերվում է բուժօգնություն»,-«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է նա։
Ստեպանովը հայտնել է, որ աղջիկների նկատմամբ քննություն է սկսվել։ Տյումենի շրջանի դատախազությունը տեղեկացրել է, որ քննչական մարմինները քրեական գործ են հարուցել դպրոցականների նկատմամբ, որոնք ծեծել ու բռնաբարել են տղամարդուն։
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին երկաթուղային կայարանում։ Տուժածը 36-37 տարեկան տղամարդ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան