Նույն կուսակցությունը բոլոր համայնքներում կունենան նույն համարը
Հայտնի են սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հերթական համարները։
Ընտրական օրենսգրքի նոր կարգավորումներով պայմանավորված՝ նույն կուսակցությունը բոլոր համայքնքներում կունենան նույն համարը։
Օգոստոսի 26-ին լրացավ սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը:
Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք:
Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք: Մերժվել է միայն Արգածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում առաջադրված Նժդեհյան ցեղակրոն կուսակցության գրանցումը, քանի որ բացի դիմումից կուսակցությունը որևէ փաստաթուղթ՝ այդ թվում ընտրական ցուցակ, չի ներկայացրել:
Սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝
1 թեկնածու 2 համայնքում - Ջրվեժ, Ճամբարակ.
2 թեկնածու 3 համայնքում - Տաշիր, Ակունք, Արենի.
3 թեկնածու 7 համայնքում - Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ
4 թեկնածու 3 համայնքում - Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան.
5 թեկնածու 1 համայնքում - Թալին.
7 թեկնածու 1 համայնքում – Սիսիան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան