Ի՞նչ են առաջարկում մշակութային օջախներն այսօր
Հանգստյան օրերին մշակութային օջախները հանդիսատեսին առաջարկում են բազմազան ու հետաքրքիր ներկայացումներ ու համերգներ։
Երևանի պետական կամերային թատրոնն այսօր ժամը 19։00-ին առաջարկում է դիտել «Փնտրվում է տղամարդ»։ Այն 16+ փսիխոդրամա է՝ մեկ գործողությամբ՝ ըստ Քերոլլ Ֆրեշետտի «Ժան և Բեատրիս» պիեսի, տղամարդու և կնոջ դասական կոնֆլիկտ, որը հասնում է իսկական աբսուրդի։
Ռեժիսորը ՀՀ վաստակավոր արտիստ Արշալույս Հարությունյանն է։ Դերերում եմ Վիկտորյա Սահակյանը և Վահե Զիրոյանը։
Բյուրականի արվեստի ակադեմիան այսօր ժամը 18։00-ին առաջարկում է վայելել Արմեն Հյուսնունց ջազ քառյակի կաարումները։
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ջազի սիրահարներին հրավիրում է օգոստոսի 27-ին Բյուրականի արվեստի ակադեմիա՝ վայելելու հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ջազային մշակումները Արմեն Հյուսնունց ջազ քառյակի կատարմամբ: Սկիզբը ժամը 18։00-ին։
Արմեն Հյուսնունց (տենոր, սոպրանո, սաքսոֆոններ)
Սամվել Գասպարյան (ստեղնաշարային գործիքներ)
Խաչատուր Սվազյան (կոնտրաբաս)
Արման Ջալալյան (հարվածային գործիքներ)
Ավագ Մարգարյան (բլուլ, դուդուկ, զուռնա)
Տոմսերի արժեքը 15000 դրամ է, ներառում է տեղափոխումը Երևան-Բյուրական-Երևան։
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցն առաջարկում է այսօր վայելել հիանալի սառցե շոու՝ դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե Թագուհին» հեքիաթի մոտիվներով:
Կայի ու Գերդայի՝ բոլորի կողմից սիրված պատմությունը ընկերության և հավատարմության, անվախության և նվիրվածության մասին, այն մասին, թե ինչպես է բարին հաղթում չարին... Իսկ ամենակարևոր հրաշքը և կախարդանքը՝ անկեղծ սերն ու իսկական ընկերությունն են:
Գլխավոր դերերում՝
Գերդա՝ Էլիզաբեթ Տուրսինբաևա (Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Ղազախստան)
Կայ՝ Սեմյոն Դանիլյանց (IceLab International մրցաշարի արծաթե մեդալակիր, Հայաստան)
Պատմող՝ Մորիս Կվիտելաշվիլի (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Վրաստան)
Ձյունե Թագուհի՝ Ալբենա Դենկովա (Աշխարհի կրկնակի չեմպիոն, Բուլղարիա)
Տրոլ՝ Մաքսիմ Ստավիսկի (Աշխարհի կրկնակի չեմպիոն, Բուլղարիա)
Երաժշտությունը՝ Ալեքսեյ Շոր
Գունագեղ շոուն՝ ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտության ուղեկցությամբ և նորագույն լուսային ու ձայնային տեխնոլոգիաների օգտագործմամբ, օդային ակրոբատիկան, օրիգինալ զգեստները և հատուկ գրված տեքստն անմոռանալի հույզեր ու հրաշալի հեքիաթային տրամադրություն կնվիրեն ինչպես ամենափոքր հանդիսատեսին, այնպես էլ նրանց ծնողներին:
Համաշխարհային մակարդակի գեղասահորդների կողմից ներկայացվող այս հրաշալի պատմությունը հանդիսատեսին կուղարկի Գերդայի հետ ճամփորդության և մեզ բոլորիս հերթական անգամ կհիշեցնի, որ իսկական ընկերությունն ու անկեղծ սերը կարող են հալեցնել անգամ ամենասառած սիրտը:
Սկիզբը՝ 19։30։ Հասցեն՝ Երևան, Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք։
Սարյան 22 հասցեում գտնվող Platformում երիտասարդության միջազգային օրը կնշեն ամենաէներգետիկ Nemra հայտնի ռոք բենդի համերգով:
Տոմսերի արժեքը` 8000 դրամ։ Սկիզբը՝ ժամը 20։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան