Ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրաշղթա. Կան կալանավորվածներ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 38-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրավաճառությամբ։ Ձեռնարկվել են մի շարք ծավալուն միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և հանցափաստի մեջ մերկացնելու ուղղությամբ։
Քրեական ոստիկանության ծառայողների միջոցառումներին միացել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները։
Իրավապահ մարմնից հայտնում են, որ օգոստոսի 16-ի կեսօրին մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցում ձերբակալվել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին է բերվել երեք տղամարդ՝ երեքն էլ 39 տարեկան: Նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել են ներարկիչներ` սուբուտեքսի հեղուկի նմանվող զանգվածով: Ըստ նրանց` հայտնաբերվածը թմրամիջոց էր: «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ ոստիկանները շարունակել ենգործողությունները: Մոտ երկու ժամ անց Բագրատունյաց պողոտայում նրանք ձերբակալել և նախաքննական մարմին ներկայացրել են 59-ամյա ևս մեկ տղամարդու, որի աձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` մեկի մեջ սուբուտեքս, մյուսի մեջ` մեթամֆետամին:
Միջոցառումները շարունակվել են և մեկ ժամից Արցախի փողոցում ձերբակալվել և իրենց վարած «Օպելով» հանդերձ քննչական բաժին են ներկայացվել 40-ամյա և 54-ամյա 2 տղամարդ: 40-ամյա տղամարդու մոտ կար երկու ներարկիչ՝ մեկը թափանցիկ հեղուկով:
Հայտնաբերվել է նաև գաղտնի փականով դանակ: Ըստ տղամարդու`հայտնաբերվածը սուբուտեքս էր` իր օգտագործման համար: Բացի այդ, նա հայտնել է, որ մեքենայում նույնպես կա սուբուտեքս տեսակի թմրամիջոց։ Մեքենան օգոստոսի 20-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել և հայտնաբերվել է թմրամիջոցը։
Տղամարդկանց ձերբակալելուց հետո ոստիկանները Չեխովի փողոցում ձերբակալել են և, իր վարած «Նիսանով» հանդերձ, քննչական բաժին են ներկայացրել ևս մեկ գնորդի, որի մոտ հայտնաբերվել են սրվակներ, ներարկիչներ ու սուբուտեքսի կես դեղահաբ:
Ժամը 16.10-ին Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում ձերբակալվել և, իր վարած «Օպելով» հանդերձ, քննչական բաժին է ներկայացվել 38-ամյա մի տղամարդ: Ըստ նախնական տվյալների` հենց նա էր թմրամիջոցներ իրացնողը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սուբուտեքսի կես դեղահաբ: Նա ձերբակալվել է, ապա կալանավորվել և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան