ՌԴ զինված ուժերը հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել են 4397 ուկրաինական տանկ
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական զորքերը ոչնչացրել են ավելի քան 5,2 հազար ուկրաինական տանկ, զրահատեխնիկա և բազմակի արձակման հրթիռային համակարգեր։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր 274 ինքնաթիռ, 148 ուղղաթիռ, 1820 անօդաչու թռչող սարք, 370 զենիթահրթիռային համակարգ, 4397 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 822 մարտական մեքենա, 3.348 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 5084 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- տեղեկացնում են ՊՆ-ից։
Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին