Moderna-ն դատի է տվել Pfizer-ին
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի խոշորագույն արտադրողների միջև կոնֆլիկտ է հասունանում. ամերիկյան Moderna ընկերությունը դատի է տվել Pfizer-ին և Biontech-ին` մրցակիցներին մեղադրելով իր հակավիրուսային պատվաստանյութի հիմքում ընկած mRNA տեխնոլոգիան ապօրինի պատճենելու մեջ, գրում է Euronews.com-ը։
Նշվում է, որ ամերիկացիներն այն արտոնագրել են համաճարակից մի քանի տարի առաջ։ Pfizer-ը հերքում է մեղադրանքները։
Ակնկալվում է, որ այս տարի վաճառքը Pfizer-ին և Biontech-ին կբերի մոտ 30 միլիարդ դոլար։ Ըստ աղբյուրի՝ ընկերությունների բաժնետոմսերը հայցի մասին հայտարարությունից հետո ընկել են մի քանի տոկոսով։
Այդուհանդերձ, չի հաղորդվում, թե որպես փոխհատուցում կոնկրետ ինչ գումար է պահանջում Moderna-ն։ Լրատվամիջոցները նաև նշում են, որ ամերիկացիները չեն պնդում շուկայից հանել գերմանական դեղամիջոցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան