Նախատեսում ենք դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 մլրդ դոլարի. Իրանի դեսպան
Իրանից արտահանումը դեպի Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 տոկոսով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, գրում է IRNA գործակալությունը։
Զանջան նահանգի առևտրային պատվիրակության հետ հանդիպմանը նա Հայաստանը համարել է անվտանգ և հուսալի հաղորդակցման կամուրջ ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու համար։
Նրա խոսքով, ԵԱՏՄ-ի ու Հայաստանի միջև գործող՝ 6-ից 7 հազար անուն ապրանքների համար սահմանված արտոնյալ սակագինը Իրանին հնարավորություն է տալիս ներկայություն ունենալ անդամ երկրների շուկաներում։
Զոհուրին նշել է, որ մի քանի կարևոր նախագծեր Իրանի և Հայաստանի միջպետական հանձնաժողովի օրակարգում են։ «Հայաստան Իրանի արտահանման ծավալն այժմ հասել է 560 միլիոն դոլարի, և մենք նախատեսում ենք այն հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի»,- հավելել է դեսպանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան