Փաշինյանն Ալիևին տեսնելուց առաջ հանդիպել է Արզաքանցյանին, Արամ Սարգսյանին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
Թե ինչ են խոսել մասնակիցները, չի հաղորդվում։ Նիստը նախորդել է Բրյուսելում նախատսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 31-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հույսերը Բրյուսելի հանդիպումից
- Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում
- Փաշինյանը կրկին հիշել է արտախորհրդարանական ուժերին
- Փաշինյանն այսօր էլի հիշել է արտախորհրդարանական ուժերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան