Էդգար Ղազարյան. Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով պայքար է սկսել, արձագանքել է ՀՊՏՀ ռեկոտորի՝ իրեն աշխատանքից ազատելու որոշմանը.
«2022-2023 թվականների ուսումնական տարվա ընթացքում պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և մագիստրանտների համար։ Դասախոսությունների ձևաչափը կորոշենք հետո։
Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են դիմել ինձ` համարժեք աշխատանքի առաջարկներով, իսկ սփյուռքից մեր ազնիվ հայրենակիցներից մեկն ինձ խնդրել է ընդունել ՀՊՏՀ-ից զրկվածս աշխատավարձի երկու տարվա գումարի փոխհատուցում, ինչը շնորհակալություն հայտնելով, մերժել եմ։
Մեզ ցավացնելով հզորացնում են, անարդարություններով` ստիպում են առավել համառ գտնվել արդարության համար մեր պայքարում, որից նաև իրենք կօգտվեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան