Սպիտակ տուն. ԱՄՆ-ը շարունակում է ուղիներ փնտրել Եվրոպա գազի մատակարարումն ավելացնելու համար
ԱՄՆ-ը շարունակում է ուղիներ փնտրել Եվրոպա բնական գազի մատակարարումներն ավելացնելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ դեռ լրացուցիչ աշխատանք կա անելու, սակայն Վաշինգտոնին արդեն հաջողվել է հասնել որոշակի հաջողությունների։
«Մենք առաջընթաց ենք գրանցել. մարտից ի վեր հեղուկ բնական գազի համաշխարհային արտահանումը Եվրոպա 2021 թվականի համեմատ աճել է 84 տոկոսով, և ԱՄՆ-ի մասնաբաժինը այդ արտահանման մեջ գրեթե եռապատկվել է։ Մենք գիտենք, որ ավելի շատ անելիքներ կան, և կշարունակենք ուղիներ փնտրել Եվրոպայում գազի պաշարների ավելացման համար»- ասել է Ժան-Պիերը։