Գերմանիայում խնայում են էլեկտրաէներգիան. առևտրի կենտրոններում սկսել են անջատել շարժասանդուղքները
Գերմանիայի մի շարք առևտրի կենտրոններ սկսել են անջատել շարժասանդուղքները՝ էլեկտրաէներգիայի խնայողության համար, «Ռիա Նովոստի» գործակալության փոխհաղորդում է Bild տաբլոիդը։
Ըստ աղբյուրի՝ որոշ շարժասանդուղքներ սկսել են անջատել «Saturn» ցանցի առևտրի կենտրոններում, ինչպես նաև «Galeria Karstadt Kaufhof» ցանցի հանրախանութներում:
«Լուսավորության և շարժասանդուղքների դեպքում մենք խնայում ենք էներգիան։ Երբ հնարավոր է այն անջատում ենք»,- ասել են «Galeria Karstadt Kaufhof»-ից։
Թերթը գրում է, որ «ECE» առևտրային հսկան նույնպես անջատում է շարժասանդուղքները «վաղ առավոտյան և երեկոյան ժամերին»։
IKEA խանութների ցանցի ներկայացուցիչն էլ հայտնել է, որ ուսումնասիրվում է շարժասանդուղքների անջատման, ինչպես նաև «էներգախնայողության այլ միջոցների» հնարավորությունը։
Գերմանիայում ձմռանը էներգետիկ կոլապս են կանխատեսում՝ ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցման պատճառով։ Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը և Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերը բազմիցս կոչ են արել համաքաղաքացիներին կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը՝ խնայելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանայի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի եզրին
- Գերմանացիները Շոլցին հորդորել են Զելենսկու համար չվտանգել երկիրը
- Հուլիսին Գերմանիայում գնաճն արագացել է մինչև 8,5 %
- Ինչ են ուտում գերմանացիները
- Գերմանացիները սկսել են ավելի քիչ լողանալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան