Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ, ՀՔԾ պետերին. Անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնման համար
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, քննչական ծառայության պետ Արգիշտի Քյարամյանին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին
Դուք անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի և հայկական այլ բնակավայրերի ու տարածքների հանձնման համար:
Դուք եղել և շարունակում եք մնալ Նիկոլի իշխանության միակ հենարանն ու պահապանը: Դուք այլևս չեք կարող ասել «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». դուք ծառայում եք այս հակահայ իշխանությանը և երկրում բռնապետություն հաստատելու գործին: Հետևաբար անձամբ պատասխանատվություն եք կրում այս կորուստների համար:
Բայց ասեմ` դեռ ուշ չէ: Խելքի եկեք: Ձեզ մի դասեք էդմոնմարուքյանների, ալենսիմոնյանների շարքին: Դուք պատասխանատվություն եք կրելու սերնդների առջև:
Սիրելի հայրենակիցներ, վերջին այս իրադարձությունների հետ կապված հուսահատությունը, հիասթափությունն ու անզորության զգացողությունը հասկանալի է: Բայց այս իրողության հետ չի կարելի համակերպվել: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր սերնդների»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևն ու կինը տոնում են Բերձորի «գրավումը»
- Աղավնոյի բնակիչը խոզի արյուն է լցրել ու խոզի միս կախել տանը
- Աղավնոյի գյուղապետն առանց որևէ աջակցության կարողացել է պահել գյուղը, որի օրինակին հետևել են իր ընկերները. Իշխանյան
- Ադրբեջանցի լրագրողն այցելել է Աղավնո, զրուցել գյուղապետի, Արշակ Զաքարյանի ու մյուս գյուղացիների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան