Հոկտեմբերի 13-22-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար
Հոկտեմբերի 13-22-ն անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման աշխատանքները և իրականացման ընթացքն են քննարկվել Լոու մարզպետարանում։
Վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանը նշեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա երրորդ մարդահամարն է։
Նա տեղեկացրել է որ այս կարևորագույն միջոցառման ընթացքում կհավաքագրվեն տվյալներ մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների և այլնի վերաբերյալ:
Վ. Գևորգյանի տեղեկացմամբ՝ հարցաթերթիկները լրացվելու են էլեկտրոնային տարբերակով:
Այս տարի առաջին անգամ մարդահամարի համար օգտագործվելու է համակցված մեթոդը. հարցումը կատարվելու է բնակչության 25 տոկոսի չափով, որոնց ընտրելու է ավտոմատ համակարգը:
Հաշվարարն այցելելու է յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր 4-րդ տնային տնտեսություն և հարցերն ուղղելու է տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին: Զեկուցողները նշել են նաև, որ մարդկանց անհատական տվյալները գաղտնիք են և հրապարակման ենթակա չեն։
Մարդահամարի արդյունքները կհրապարակվեն մեկ տարի անց: Գ. Ասրյանը, հորդորել է համայնքների ներկայացուցիչներին աջակցել մարդահամարի կազմակերպման և անցկացման բոլոր աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան