Հաջիև. Մինսկի խումբն ինքնասպանություն է գործել
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԵԱՀԿ Մինսկի խումբն անվանել է կազմակերպություն, որն ինքնասպանություն է գործել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մեզ համար այլևս նման ինստիտուտ գոյություն չունի, Մինսկի խումբն ինքնասպանություն գործած կազմակերպություն է, Մինսկի խումբն արդեն պատմություն է»,- լրագրողներին ասել է Հաջիևը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ցԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը:
«Այդ մանդատը ոչ ոք չի չեղարկել»,-ասել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում
- Ադրբեջանի հույսերը Բրյուսելի հանդիպումից
- ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը ոչ ոք չի չեղարկել. ՀՀ ԱԳՆ
- Փոփոխություն Մինսկի խմբում. Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ
- Կոչով դիմել եմ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին․ ՀՀ ՄԻՊ
- ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն նոր համանախագահ ունի