Հավելավճար կստանան դպրոցների բնագիտական և ինֆորմատիկայի ուսուցիչները
Հաջորդ տարվանից մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների բոլոր ուսուցիչները հավելավճար կստանան՝ անկախ ատեստավորումից։ Այս մասին հայտնել է ԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Արագածոտնի մարզի հանրակրթական 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ։
Մարզպետարանի պաշտոնական էջի փոխանցմամբ, հավելավճար կստանան նաև բոլոր դպրոցների բնագիտական և ինֆորմատիկայի ուսուցիչները, ընդ որում՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներինը կօգտվեն միաժամանակ նշված 2 ծրագրերից։ Կարգն արդեն մշակման փուլում է։
Կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը նշեց, որ մարզում այս պահի դրությամբ ատեստավորված է 12 ուսուցիչ, ինչը դրվատելի թիվ չէ և տնօրեններին հորդորեց մոտիվացնել ուսուցիչներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան