«Հրապարակ». Փնտրվում է «Զապո» մականունով հայտնի ՔՊ թեկնածուն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաջարան համայնքում ևս սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Քաջարանի համայնքապետի ՔՊ թեկնածուն, որի մասին դեռ 2 ամիս առաջ էին հայտարարել՝ Արմեն Առաքելյանը՝ «Զապո» մականունով, Քաջարանում չի երևում, հանրային որևէ միջոցառման չի մասնակցում։
Նա գործարար է, հյուրանոց ունի, ապրում է Երևանում, սակայն հաշվառված է Քաջարանում։ Նախօրեին նա մասնակցել է ԶՊՄԿ-ի Սիսիանի քարի գործարանի բացմանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Խուդոլիի կողքին է եղել։ Թերևս փորձել է տպավորություն ստեղծել, որ իրեն ընտրելու դեպքում քաջարանցիներին կոմբինատում աշխատանքով կապահովի։
Հիշեցնենք, որ նրա մրցակիցը գործող համայնքապետ, վարդերի սիրահար Մանվել Փարամազյանն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան