Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մոլոկանի այգին
Հիմնանորոգումից հետո հարմարավետ ու բարեկարգ պայմաններով բնակիչների տնօրինմանն է հանձնվել Նոր Արաբկիր զբոսայգին, կամ ինչպես ժողովուրդն է անվանում, Մոլոկանի այգին:
Քաղաքապետարանից հայտնում են՝ ծրագրի ծավալները մեծ էին, անելիքը շատ. հանգստի գոտու նպատակային նշանակությունը վերականգնելու համար ցուցաբերվեց բարեկարգման համալիր մոտեցում:
Հանգստի այս գոտու տնօրինումն ու խնամքը տասնամյակներ շարունակ հանձնված էր մասնավորին: Տնօրինումը՝ տնօրինում, սակայն խնամք ընդհանրապես չէր ապահովվել: Հանձնված լինելով վարձակալների, այնուհետև ենթավարձակալների տնօրինմանը՝ այգում տարիների ընթացքում կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ։ Տարիների ընթացքում զգալիորեն նվազել էր այգու կանաչ մակերեսը: Տարածքում կան բնիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես կանաչ տարածքի վերականգնումը թիվ մեկ խնդիրներից էր։
«Կանաչապատումն այստեղ հսկայածավալ աշխատանք է կատարել: Վեց ամսվա ընթացքում այստեղից մոտ 200 մեքենա աղբ է տեղափոխվել: Ավելացրել ենք ծաղկանոցները, կատարել են սանիտարական էտ: Առանձին տեղամաս ենք այստեղ ունենալու, այսինքն այգին մշտական խնամքի ու հսկողության տակ է լինելու կանաչապատման աշխատակիցների կողմից: Եվ կանաչը, և ջուրը լուծում են միկրոկլիմայի հարց, պատկերացրեք, թե ինչ քանակությամբ փոշի է կլանում։ Սա շատ կարևոր բաղադրիչ է քաղաքի էկոլոգիական վիճակի հետ կապված»,- ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Ծրագրի շրջանակում հանգստի գոտին ապահովվել է ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ, կառուցվել են թեքահարթակներ, բարեկարգվել են ճեմուղիները:
Ծրագրի շրջանակում վերագործարկվել են շատրվաններն ու ջրթափները, վերանորոգվել է «Նոր Արաբկիր» հուշարձանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին