Ջուլիան Ասանժը բողոքարկել է իրեն ԱՄՆ արտահանձնելու որոշումը
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կրկին բողոք է ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան՝ իրեն ԱՄՆ-ին արտահանձնելու որոշման դեմ, ասվում է WikiLeaks-ի մամուլի հաղորդագրության մեջ, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ WikiLeaks-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հավանություն է տվել Ասանժին ԱՄՆ արտահանձնմանը, որտեղ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։ Կազմակերպությունն այդ որոշումն անվանել է «մութ օր» խոսքի ազատության համար։
Նշվում է, որ Ասանժը «վերջնական բողոքարկման հիմքեր» է ներկայացրել Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստաթուղթը ներառում է «կարևոր նոր ապացույցներ»՝ հօգուտ Ասանժի, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան