Վրաստանում վեց ամսում գրանցվել է ավելի քան 5000 հրդեհ, այրվել է 195 շինություն
2022 թվականի հունվար-հունիսին Վրաստանում հրդեհների հետևանքով զոհվել է 32 մարդ։ Այս մասին գրում է «Sputnik-Georgia»-ն՝ հղում անելով Ազգային վիճակագրական ծառայությանը։
Նշվում է, որ վեց ամսվա ընթացքում Վրաստանում տեղի է ունեցել 5574 հրդեհ, այրվել է 195 շինություն։
Հրդեհների ժամանակ տուժել է 98 մարդ։
Վիճակագրությունը չի ներառում տարվա ամենաշոգ՝ հուլիս և օգոստոս ամիսների ժամանակահատվածը, որոնց բաժին են ընկնում հանրապետությունում ամենամեծ թվով հրդեհները։
Վրաստանում ամենամեծ թվով հրդեհները տեղի են ունեցել 2017 թվականին։ Այն ժամանակ երկրում գրանցվել էր 15 222 հրդեհ, որոնց զոհ է դարձել 79 մարդ և այրվել է 543 շինություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան