Բաղդադում պարետային ժամ է սահմանվել. Իրաքի վարչապետը շիա առաջնորդ աս-Սադրիից օգնություն է խնդրում
Իրաքի միացյալ հրամանատարությունը երկուշաբթի Բաղդադում պարետային ժամ է սահմանել։ ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ, ըստ Al Hadath հեռուստաալիքի, այն ուժի մեջ կմտնի 15:30-ին։
Քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարարած շիա իմամ Մուկթադա աս-Սադրի շարժման հազարավոր կողմնակիցները զբաղեցրել են Բաղդադի կառավարական «կանաչ գոտին» և շրջապատել Հանրապետությունների պալատը։
Sky News Arabia-ն հաղորդում է ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների մասին։ Զոհերի մասին տեղեկություն դեռ չի ստացվել։
Իրաքի վարչապետը շիա առաջնորդ աս-Սադրիից օգնություն է խնդրում Բաղդադում կարգուկանոնը վերականգնելու համար.
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ-ում Իրաքի Քրդստանի մշակույթի նախարարին նվիրել են Կոմիտասի քրդական ժողովրդական երգերի մշակումներով գրքեր
- Հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազան հրթիռակոծվել է
- Թուրքիայի ԶՈւ-ի հրետակոծության հետևանքով Իրաքում զբոսաշրջիկներ են զոհվել
- Թուրքիան Հյուսիսային Իրաքում սպանել է PKK-ի ավելի քան 18 անդամի
- Վարդան Ոսկանյան. Կարելի է դեպի թշնամու դիրքեր սփռել իրանցի հոգևորականների շիայական քարոզները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան