Գերմանիան Ուկրաինային «գերժամանակակից զենքեր» է խոստացել
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ելույթ ունենալով Պրահայի Չարլզի համալսարանում, ասել է, որ առաջիկա շաբաթներին Ուկրաինան Գերմանիայից կստանա նոր «գերժամանակակից զենքեր», այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարներ և անօդաչու թռչող սարքեր։ Այդ մասին լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան մտադիր է «որքան անհրաժեշտ է» աջակցել Ուկրաինային։ Նա նաև հիշեցրել է, որ հոկտեմբերի 25-ին Բեռլինում կանցկացվի Ուկրաինային օգնության միջազգային համաժողով։
«Բացի այդ, առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում Ուկրաինան մեզանից կստանա նոր գերժամանակակից սպառազինություն, մասնավորապես հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադիոտեղորոշիչ համակարգեր, հետախուզական անօդաչու թռչող սարքեր»,-ասել է Շոլցը:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում խնայում են էլեկտրաէներգիան. առևտրի կենտրոններում սկսել են անջատել շարժասանդուղքները
- Մենք Ուկրաինայի կողքին ենք. թուրքական «Baykar»-ը բացառել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարումը
- Շոլցը հրաժարվել Է Ուկրաինային զենք մատակարարել Ռուսաստանին հարվածելու համար
- Գերմանացիները Շոլցին հորդորել են Զելենսկու համար չվտանգել երկիրը
- Հուլիսին Գերմանիայում գնաճն արագացել է մինչև 8,5 %
- Գերմանիայում առաջարկել են գազ ստանալ աղբից՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան