Թուրքիան մտադիր է ՆԱՏՕ-ում բարձրացնել իր դեմ Հունաստանի С-300-ների կիրառման հարցը
Թուրքիայի իշխանությունները մտադիր են ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացնել իր դեմ Աթենքի «թշնամական գործողությունների» հարցը՝ կապված թուրքական F-16-ին հետապնդելու համար Հունաստանի ռազմաօդային ուժերի կողմից С-300զենիթահրթիռային համակարգերի օգտագործման հետ: Թուրքիան նաև անհրաժեշտ է համարում Հունաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ համաձայն «Ամերիկայի հակառակորդների դեմ հակազդման» ԱՄՆ-ի օրենքի համաձայն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի հաղորդել է Yeni Shafak թերթը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության բարձրաստիճան աղբյուրը։
Թուրքական լրատվամիջոցները կիրակի օրը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել են, որ օգոստոսի 23-ին Հունաստանի ռազմաօդային ուժերին սպասարկող С-300-ները «ռադարի վրա բռնել են» թուրքական F-16-ները, որոնք թռչում էին ՆԱՏՕ-ի առաջադրանքների շրջանակներում միջազգային Էգեյան ծովի օդային տարածքում: Թուրքիան հայտարարել է, որ Հունաստանի գործողությունները անհամատեղելի են Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում գործընկերության ոգու հետ։ Հունաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է Թուրքիայի պնդումները՝ մեղադրելով Անկարային երկու երկրների միջև լարվածությունը սրելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հույնը՝ Փաշինյանին. Եթե լինեիր Հունաստանի վարչապետ, ապա բանտում կլինեիր
- Հունաստանի վարչապետը Էրդողանին հորդորել է գնահատել Կրետեն թուրքական ներկայացնող քարտեզի ցուցադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա