Կարմիր գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն.Հրաչյա Սարգսյանի հանձնարարականը
«Առաջարկում եմ, որ մեր ունեցած ավտոմեքենաների ոստիկանության բազաների միջոցով, այն քաղաքացիներին հեռախոսներին, որոնք կտուգանվեն կարմիր գծանշումների պահանջները խախտելու համար, հաղորդագրություններ գնան, որ իրենք տուգանվել են»,-այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին հանձնարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նա արձանագրեց, որ քաղաքապետարանը նման պարտավորություն չունի, փոստով է տեղեկացվում կամ «Ազդարար» կայքով, բայց առաջարկում է, որ համայնքը խախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենա:
«Բայց համայնքի կողմից քաղաքացիներին տուգանելու նպատակ չի դրված: Որպեսզի գործընթացը մեղմացվի, հասկացե՛ք, թե ինչ ծրագրային լուծում ենք տալիս՝ երբ քաղաքացիան տուգանվի, այդ ժամանակ նրա հեռախոսահամարին հաղորդագրություն գնա այդ մասին»,-պարզաբանեց Երևանի քաղաքապետը:
Խորհրդակցության ավարտին տրված հանձնարարակեններից մեկը վերիաբերում էր Դավթաշեն վարչական շրջանին:
«Դավթաշեն վարչական շրջա՛ն, իմ համար անակնկալ էր, որ ձեր կենտրոնական այգին այդպես անբարեկարգ վիկճակում է գտնվում: Այգու բարեկարգման համար նախագիծ պատվիրեք»,-հանձնարարեց Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետը նաև հայտնեց, որ Տիգրան Պետրոսյան և Փիրումյան փողոցների համար նոր ճանա պարհ պետք է կառուցվի Քասախին միանալու համար:
«Ձեզ նախնական հաշվարկն ուղարկել եմ, դրա համար նախագիծ մշակեք, որ Փիրումյանն ու Տիգրան Պետրոսյանը գնան միանան Քասախին, դրանով վերջիննրես կբեռնաթափվեն»,-հանձնարարեց Երևանի քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Ուզում եմ հասկանալ, թե շների կծման այս 40 դեպքը և ձեր նշած 14-ն ինչո՞ւ են իրարից տարբերվում. Հրաչյա Սարգսյանը՝ ՀՈԱԿ-ի տնօրենին
- Ոչ թե ձեզ պետք կլինի 10 աշխատակից, որ այդպես քուջուջ անեն, աղբը գցեն մեծ ամանի մեջ, այլ 5 հոգի. Հրաչյա Սարգսյան
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ
- Հրաչյա Սարգսյանը 12 օր կպտտվի ֆրանսիական քաղաքներում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին