Եթե 30 հազար տուգանքը 200 հազար լինի, վարորդը կմտածի, թե ինչպես վարի, որ քաղաքը չաղտոտի. Հրաչյա Սարգսյան
«Պարո՛ն քաղաքապետ, բետոն արտադրող բոլոր ընկերությունները միաձայն խոստովանել են, որ պրոբլեմը իրենց վարորդների մոտ է՝ մեքենան ոչ ճիշտ շահագործելու հետևանք է»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ զեկուցելով մայրաքաղաքի փողոցների բետոնի շաղախի թափվելու դեպքերի պատճառների ուսումնասիրության հանձնարարականը:
Արեյանը հայտնեց, որ դրանք բետոն տեղափոխող մեքենաների կանգնելու, թեքությունների վրա տեղաշարժվելու կանոնները խախտելու, արագությունը չպապանելու հետևանք են:
Երևանի քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ իրենք բետոն արտադրող ընկերություններին հանձնարարական են տվել կարգավորել խնդիրը, բայց վստահ չէ, որ այն կարվի, այդ պատճառով էլ առաջարկեց խնդիրը լուծել կառավարության որոշմամբ, որով կշեռքների օգնությամբ կարգավորվում է բեռների փոխադրման կարգը մարզից մարզ, սակայն Երևանում այն չի կիրառվում:
Նա առաջարկեց տեսչական մարմինների հսկողության ուժեղացմամբ խնդիրը լուծել:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ վարչական տույժեր կան նման դեպքերի համար:
Արեյանը հայտնեց, որ երթևեկելի հատվածի աղտոտումը 30 հազար դրամ տուգանք է նախատեսում, որի իրականացման պատասխանատուն ճանապարհային ոստիկանությունն ու պարեկային ծառայությունն են:
«Ես կարծում եմ, որ եթե այդ 30 հազարը 200 հազար լինի, վարորդը կմտածի, թե ինչպես վարի, որ քաղաքը չաղտոտի»,-արձագանքեց Հրաչյա Սարգսյանը՝ նկատելով, որ վարորդները ամսական մոտ 200 հազար դրամ աշխատավարձ են ստանում:
Քաղաքապետը հանձնարարեց դիտարկել տույժի ավելացման իրավական նախաձեռնությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն.Հրաչյա Սարգսյանի հանձնարարականը
- Ուզում եմ հասկանալ, թե շների կծման այս 40 դեպքը և ձեր նշած 14-ն ինչո՞ւ են իրարից տարբերվում. Հրաչյա Սարգսյանը՝ ՀՈԱԿ-ի տնօրենին
- Ոչ թե ձեզ պետք կլինի 10 աշխատակից, որ այդպես քուջուջ անեն, աղբը գցեն մեծ ամանի մեջ, այլ 5 հոգի. Հրաչյա Սարգսյան
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ
- Մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ ուղղելու, նույնիսկ ֆիզիկական բռնության դեպքեր ունենք. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին