Նորվեգիան Ուկրաինային 205 մլն եվրո կհատկացնի գազի գնման համար
Նորվեգիան մոտ 205 մլն եվրո կուղարկի Ուկրաինա բնական գազի գնման համար: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին։
«Ուկրաինան Նորվեգիային խնդրել է առաջատար դեր ստանձնել էներգիայի հասանելիության հարցում: Մենք պատասխանում ենք և առաջարկում օգտագործել երկու միլիարդ կրոն (մոտ 205 միլիոն եվրո), որպեսզի ուկրաինացիները կարողանան գազ գնել այս աշնանը և ձմռանը»,- վարչապետի հայտարարությունից մեջբերում է արել գործակալությունը։
Նշվում է, որ այս փաթեթը, որը Նորվեգիան արդեն խոստացել էր Ուկրաինային և որով հատկացվել է 10 միլիարդ նորվեգական կրոնի (մոտ մեկ միլիարդ եվրո) ընդհանուր օգնությունից, կուղարկվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին: Վերջինս պատասխանատու կլինի գազի գնումների համար:
Հարակից հրապարակումներ`
- Կիևում հայտնել են, որ Ուկրաինան ցանկանում է առանց նախնական ծրագրերի անդամակցել ՆԱՏՕ-ին
- Առանց նավթի ու գազի մարդկային քաղաքակրթության փլուզման մասին է կանխատեսել Իլոն Մասկը
- Եվրոպայում գազի գինը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2800 դոլարը
- Նորվեգիան ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է՝ «արտակարգ»
- Նորվեգիա-Հայաստան խաղի ընթացքում Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը վնասվածքներ են ստացել
- Նորվեգիայում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան