«Վրաստանի հացի արդյունաբերության միությունը» պահանջում է հացի գնի վերահսկողություն սահմանել
«Վրաստանի հացի արդյունաբերության միության» նախագահ Մալխազ Դոլիձեի կարծիքով, հացի գինը դեղերի նման վերահսկելու համար պետք է հացի համար ևս սահմանել ռեֆերենս գներ։ Այս մասին գրում է Jnews-ը։
«Պետք է ռեֆերենս գներ մտցվեն, պետք է վերահսկողություն լինի, որ եթե ես խանութին հաց եմ մատակարարում, այդ գումարը չարտացոլվի իր շահույթի մեջ, այլ այն գնով մատակարարվի բնակչությանը, որով առաքվել է»,- ասել է Մալխազ Դոլիձեն։
Նրա խոսքով՝ հաց արտադրողները ցանկանում են հնարավորության դեպքում հացի գինը նվազեցնել մոտավորապես 10 թեթրիով։
Ըստ Դոլիձեի՝ ցորենի գինն ու Վրաստանի նկատմամբ սահմանված լողացող մաքսատուրքի չափը համաշխարհային բորսայում նվազել են, և հնարավոր է դարձել երկիր ցորեն ներկրել ու գործարաններ շահագործել։
Դոլիձեի խոսքով, տեղական ցորենի արտադրության առումով այս տարի լավ բերք կա: Երկրում տարեկան սպառվում է 650 հազար տոննա ցորեն, որից 150 հազար տոննան արտադրվում է Վրաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան