Ածխաջրեր պարունակող հինգ մթերք, որոնք վնասակար են կազմվածքի համար
Ածխաջրերով հարուստ որոշ մթերքներ վնասակար են կազմվածքի համար, նշում են դիետոլոգները։
«Eat This, Not That!»-ը ներկայացնում է դրանցից հինգի անունները:
Դիետոլոգ Լիզա Յանգի խոսքով՝ հատկապես վտանգավոր են օղաբլիթները։ Ըստ նրա՝ մեկ օղաբլիթը հավասար է չորս կամ հինգ կտոր հացի: «Դրանք հաճախ օգտագործվում են որպես նախաճաշ և վրան ավելացնում են սերուցքային պանիր, գետնանուշ կարագը և այլ բարձր կալորիականությամբ մթերքներ»,- նշել է մասնագետը։
Երկրորդ տեղում նախաճաշի համար նախատեսված եգիպտացորենի փաթիլները, որոնցում, մասնագետների կարծիքով, քիչ սննդարար նյութեր կան։
«Մարդիկ հաճախ են դրանք ասոցացնում են առողջ սննդի հետ, բայց քաղցր փաթիլները հաճախ պարունակում են նույնքան կամ նույնիսկ ավելի շատ շաքար, քան թխվածքաբլիթները»,-պարզաբանել է Յանգը:
Դիետոլոգ Մորգան Քլերն էլ հավելել է, որ այդ փաթիլները կարող են հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման:
Սննդաբանները նշում են, որ առողջության և կազմվածքի համար վտանգավոր են հատկապես գազավորված ընպելիքը, որը շաքարից բացի գրեթե ոչինչ չի պարունակում։
Հաջորդը սպիտակ հացն է, որն, ըստ մասնագետների, մեծապես վերամշակվում է արտադրության ընթացքում և զրկված է սննդանյութերից: Այն պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր և նման հացի մեծ քանակությամբ օգտագործումը հանգեցնում է քաշի ավելացման։
Վտանգավոր մթերքներից է ցորենի զտված ալյուրից պատրաստված մակարոնեղենը: Սննդաբանները բացատրել են, որ դրանցում կան շատ ածխաջրեր և չունեն մանրաթելեր: Դիետոլոգ Յանը խորհուրդ է տվել ընտրել կոշտ ցորենից պատրաստված մակարոնեղեն, բացի այդ պետք է հետևել չափաբաժնին։
Հարակից հրապարակումներ`
- Դիետոլոգները զգուշացնում են` կաթնամթերք չի կարելի օգտագործել քաղցած վիճակում
- Դիետոլոգը թվարկել է այն մթերքները, որոնք կօգնեն պահպանել կազմվածքը 40 տարեկանից հետո
- Դիետոլոգը նշել է նիհարելու համար երեք հիմնական վիտամինները
- Ինչպես նիհարել առանց դիետաների
- Դիետոլոգը նշել է նիհարելու երեք գլխավոր սխալները
- Դիետոլոգը զգուշացնում է, թե որ դեպքերում պետք է հրաժարվել «ֆրանսիական նախաճաշից»
- Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից
- 5 անհարմար հարց դիետոլոգին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան