Հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ըստ այդմ՝ «Հայոց լեզու», «Եզդիերեն» և «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 18-ին, «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 24-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 25-ին, «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ատեստավորումը՝ հոկտեմբերի 1-ին, «Պատմություն» (ոչ թեստային տարբերակ), «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Երգ-երաժշտություն», «ՆԶՊ» և «Ֆիզկուլտուրա» առարկաների ատեստավորումը՝ հոկտեմբերի 2-ին:
Հրամանով հաստատվել են նաև գիտելիքի ստուգման կենտրոնները: Նշենք, որ ավելի վաղ Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել էր ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: 2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով:
Նախարարությունից հայտնում են՝ կամավոր ատեստավորման ծրագրին 2022 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան