Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք. մահացել է 7 մարդ
Հայաստանում օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է ընդհանուր 6131 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
ԱՆ տվյալներով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 1788 քաղաքացի, մահացել է 7 մարդ:
Համաճարակից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 434 398 դեպք, որից 421 հազար 316-ը առողջացել են։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով հանրապետությունում 8655 մահվան դեպք է արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 184 հազար 464-ի։