Քաղաքական 15:41 29/08/2022 Արցախ

Բրյուսելը փորձում է Մոսկվային դուրս մղել հայ-ադրբեջանական կարգավորումից.«Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն վերլուծական հոդվածում անդրադարձել է Արցախյան հիմնահարցին և հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Հոդվածում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում երեքշաբթի կանցկացնեն սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ նիստ։ Բայց գլխավոր իրադարձությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ Բրյուսելում, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ, կհանդիպեն երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։

Մոսկվայում բանակցությունները վերաբերելու են տեխնիկական պայմանավորվածությունների իրականացմանը, իսկ Բրյուսելում օրակարգում է լինելու հիմնական չլուծված հարցը՝ պատրա՞ստ են արդյոք Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքել և ավելի քան 30 տարվա հակամարտության տակ գիծ քաշել։ Դիվանագիտական ջանքերի կենտրոնի տեղափոխումը եվրոպական հարթակ կապված է Մոսկվայի միջնորդական ջանքերից երկու կողմերի դժգոհության հետ։ Ուկրաինայի հակամարտությամբ առաջացած աշխարհաքաղաքական առճակատման ֆոնին Բրյուսելը փորձում է օգտվել դրանից՝ Ռուսաստանից գլխավոր խաղաղարարի դերը վերցնելու նպատակով…

Մոսկվայում և Բրյուսելում հանդիպումները տեղի կունենան հայ-ադրբեջանական հակամարտության գոտում օգոստոսի ողջ ընթացքում նկատվող աճող լարվածության ֆոնին։

Արդեն ամսվա սկզբին այստեղ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը չի կարելի սովորական բախում անվանել: Ադրբեջանական զինուժը ռազմական գործողություն իրականացրեց Արցախի Սարիբաբ բարձունքի տարածքում։ Բաքվում այն անվանել են «Հատուցում» հատուկ գործողություն՝ ի պատասխան հայկական զինուժի արձակած ինքնապաշտպանական կրակի  արդյունքում ադրբեջանցի զինվորի զոհվելու փաստին։

Դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ղարաբաղյան իրադարձությունները Հայաստանի ղեկավարության մոտ «մի շարք հարցեր են առաջացնում ռուսական ռազմական կոնտինգենտի վերաբերյալ»։

Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սակայն երկու ղեկավարների զրույցը չկարողացավ թուլացնել Երևանում տիրող լարվածությունը, որն արտահայտվեց օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձում։

«Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»,- ցավով արձանագրել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ ամենայնի, «ճաքեր տվող» միջազգային կառույցների տակ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Բացի այդ, առանց Ռուսաստանի անունը տալու, Հայաստանի վարչապետը կրկին հիշեցրեց, որ դաշնակցային պարտավորությունների վերաբերյալ հարցեր է կուտակվել։ «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»,-դառնությամբ նշել է Նիկոլ Փաշինյանը։

Իր հերթին, ադրբեջանական կողմը, այդ թվում՝ նախագահ Ալիևը, դժգոհ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքից...

«Կոմերսանտ»-ի երևանյան զրուցակիցները խոստովանում են, որ Մոսկվայում և Բրյուսելում բանակցությունների նոր փուլի նախօրեին իրավիճակը Հայաստանի օգտին չէ։

«Օգոստոսի սկզբի իրադարձությունները ցույց տվեցին, որ Բաքուն, ունենալով ռազմական գերակայություն, կարող է ստիպել Երևանին համաձայնվել իր պայմաններին։ Բացի այդ, Հարավային Կովկասում ներգրավված բոլոր արտաքին խաղացողները՝ Ռուսաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Իրանը և Թուրքիան ևս մեկ անգամ տեսան, որ հայ հասարակությունը և պետությունը պատրաստ են համակերպվել տարածքների հերթական կորստի հետ»,- «Կոմերսանտ»-ին ասել է  քաղաքագետը Բենիամին Պողոսյանը:

Ըստ Պողոսյանի, Երևանի համար առավել բարդ  իրավիճակ է երբ միջնորդի հավակնություններ ունեցող Եվրամիությունը և ԱՄՆ-ը, հույսը դնում են հակամարտության կարգավորման այն տարբերակի վրա, որը կհանգեցնի Ղարաբաղից 2025թ նոյեմբերին ռուս խաղաղապահների դուրսբերմանը, երբ կլրանա նրանց հնգամյա մանդատը։

«Ուստի Եվրամիությունը շահագրգռված է, որ Երևանն ու Բաքուն բրյուսելյան բանակցություններում պայմանավորվեն Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի շուրջ, որպեսզի դրանից հետո բանակցություններ սկսվեն այս ինքնավարության պարամետրերի շուրջ»,-ասում է Բենիամին Պողոսյանը։

Հայ քաղաքագետի գործընկեր Տիգրան Գրիգորյանը նույնպես շատ հոռետես է. «Ադրբեջանը Հայաստանի հետ կխոսի վերջնագրերի լեզվով՝ Երևանին առաջադրելով երկու հիմնական պահանջ՝ Ղարաբաղի բանակի ամբողջական զինաթափում և խաղաղության համաձայնագրի ստորագրում՝ հասկացնելով, որ Ադրբեջանը կարող է ուժային ճնշման գործիքներ կիրառել Երևանի վրա և հասնել իր նպատակներին»,- «Կոմերսանտ»-ին ասել է Տիգրան Գրիգորյանը…»:

Ամբողջական  հոդվածը կարելի է կարդալ «Կոմերսանտ»-ի կայքէջի https://www.kommersant.ru/doc/5535391 հղումում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}