Նախորդ շաբաթ հանրապետությունում գրանցվել է 676 դեպք, որից 330-ը՝ արտակարգ
Օգոստոսի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 676 դեպք, որից 330-ը արտակարգ, այդ թվում՝ 251 հրդեհի, 1 փլուզման, 13 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 172 կենցաղային կանչ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ տուժել է 91 մարդ, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ:
Ըստ աղբյուրի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է թունավորման 7 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց: