ՈՒՀԱ-ի հայտնի խաղացողը մահացել է հարսանիքից առաջ
ՈՒՀԱ-ի հայտնի խաղացող և հաղորդավար Նիկիտա Սումարոկովը մահացել է Նիժնի Տագիլում սեփական հարսանիքի նախօրեին, հայտնել է տեղական TagilCity պորտալը:
«Նա փողոցում էր, եկել էր ընկերներին տեսնելու, երկու րոպեով գնաց ավտոտնակների մոտ, և չվերադարձավ», - մեջբերում է հրատարակությունը մահացածի ընկերոջ խոսքերը։
Ընկերները հայտնաբերել են նրան և շտապօգնություն կանչել, որն էլ արձանագրել է տղամարդու մահը։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։
Սեպտեմբերի 11-ին Նիկիտան կդառնար 31 տարեկան, իսկ սեպտեմբերի 23-ին պետք է տեղի ունենար նրա հարսանեկան արարողությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում