Պեսկով. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հեռախոսազրույց կունենա Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Վ. Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի ու Հայաստանի համար, 25 տարի առաջ այս օրը երկու երկրների միջև ստորագրվել է բարեկամության մասին համաձայնագիրը, այսօր այդ առիթով նախագահ Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ»,-ասել է նա։
Պեսկովն ավելացրել է, որ կողմերը երկուստեք կարևորում են այս փաստաթուղթը երկկողմ հարաբերություններում, և այն լավ հնարավարություն կլինի ընթացիկ հարցերը քննարկելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան